Ինքնիրավչություն Մասիսում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 22-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Աննա Ս.-ն, որը օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 322 հոդվածի (Ինքնիրավչությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
