Ինքնաձիգ և 121 փամփուշտ՝ սրճարանի մուտքի մոտ
28.04.2015 10:11
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Խանջյան փողոցին հարակից սրճարանի մուտքի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի ինքնաձիգ` պահունակով և տարբեր տրամաչափի 121 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: