Հետախուզվողը ինքնակամ ներկայացել է
09.03.2015 10:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ինքնակամ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Վանուշ Մ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: