Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
11.08.2014 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողներն օրերս Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սամվել Է.-ին, որը 2004 թ. հուլիսի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: