ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի անտառից հատած ծառերը տեղափոխում էր Երևան՝ վաճառելու

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 1983 թ. ծնված Դավիթ Ղ.-ին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասախան թույլտվության ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:
Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: