Իջևանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
22.08.2020 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 21-ին Իջևան քաղաքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Բ.-ին, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: