Իջևանի ոստիկանները ձերբակալել են գողություններ կատարած տղամարդկանց
Ապրիլի 7-ին ոստիկանություն զանգած Գանձաքար գյուղի 50-ամյա բնակիչը գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նա մեկ ամիս բացակայել էր տնից, իսկ վերադառնալով՝ տեսել էր, որ ավտոտնակում կայանված 2 մեքենաներից գողություն են արել։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե։ Բաժնի քրեական հետախույզները պարզել էին, որ ջարդել են ավտոտնակի դռան կողպեքները և գողացել մեքենաների մարտկոցներ, լուսարձակներ, նվագարկիչներ,անվադողեր՝ անվահեցերով, և այլ մասեր։ Իջևանի ոստիկանների օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվեցին դրական արդյունք։ Հանցագործությունը բացահայտվեց։ Հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և նախաքննական մարմնին ներկայացվեցին նույն գյուղի երկու բնակիչ՝ 24 և 32 տարեկան։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: