ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի տներից մեկում սպանության և սպանության փորձի մեղադրանքներով հետախուզվող է հայտնաբերվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Մայիսի 28 փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Խ.-ին, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 6-րդ կետի և 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: