Իջևանի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 13-ին մի կին մտել էր Իջևան քաղաքի սուպերմարկետ ու, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, վաճառասեղանից գողացել էր նրա դրամապանակը, որի մեջ փող և կուտակային քարտ կար:
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց:
Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի 39-ամյա մի բնակչուհի:
Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածյալը Դիլիջանի Հովսեփյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: