Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
11.03.2022 13:52
Ապօրինի ծառահատում
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: