Իսակովի պողոտայում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել և վնասել են: 
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.12-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ: 
Երիտասարդը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, Իսակովի պողոտայում, վիճաբանության ժամանակ, մի երիտասարդ դանակով հարվածել է իրեն: 
Նշանակվել է ԴԲՓ: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 17-ամյա բնակիչը և Նոր Խարբերդի 19-ամյա բնակիչ, Բեյրութի փողոցի զբոսայգուց ոստիկանության Կենտրոնական բաժին և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների համատեղ միջոցառումներով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: 
17-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					