Իսպանիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող՝ «Զվարթնոց» օդանավակայանում
26.05.2015 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 25-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Միհրդատ Ս.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 28-ից Իսպանիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում է նույն երկրի քրեական օրենսգրքի 153.1 հոդվածի /ընտանեկան բռնություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: