1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (ԼՐԱՑՎԱԾ)

 

2019 թվականի մայիսի 5-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները (ճշգրտումները).

 

1. 1-ին խմբի 8-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


2. 4-րդ խմբի 14-րդ էջում ավելացնել 3-7 հարցերը:




3. 5-րդ խմբի 4-րդ էջի 4-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


4. 5-րդ խմբի 7-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


5. 5-րդ խմբի 9-րդ էջի 2-րդ հարցի ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


6. 7-րդ խմբի 7-րդ էջի 6-րդ հարցի 4-րդ պատասխանում «բոլոր վարորդները» բառերը փոխարինել «Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները» բառերով:


7. 7-րդ խմբի 9-րդ էջի 6-րդ հարցի շարադրանքում «միջքաղաքային» բառը փոխարինել «կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող» բառերով:


8. 8-րդ խմբի 6-րդ էջի 3-րդ հարցի շարադրանքում «բեռնատար ավտոմոբիլի խցիկում» բառերը փոխարինել «Մոտոցիկլի հետևի նստատեղին» բառերով, 2-րդ պատասխանում նշված «թույլատրվում է միայն չափահաս ուղևորի ուղեկցությամբ» բառերը փոխարինել «արգելվում է» բառերով և ճիշտ պատասխանը «1»-ի փոխարեն դարձնել «2»:


Նշված բոլոր առաջարկություններն իրականացնել նաև ռուսերեն տարբերակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ 1158-Ն որոշման համաձայն՝ կատարված փոփոխություններն ու լրացումները գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո: