Իրանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
20.02.2015 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1968 թ. ծնված Հասսան Ա.-ին, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: