Իրանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում
03.06.2019 14:06
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 1-ին, ժամը 11.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Մահադի Կ.-ն, որը 2018թ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 674 հոդվածի (վստահությունը չարաշահելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: