Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
30.07.2022 12:17
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 30-ին, ժամը 01.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Ալի Մ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Ընտանեկան բռնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: