Իրանից ժամանած պատվիրակությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ընդունեց ՀՀ-ում աշխատանքային այցով գտնվող ԻԻՀ թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների իրավապահ մարմինների փոխհամագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում:
Սարգիս Մարտիրոսյանը ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության կառուցվածքը, հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված արդյունքներն ու գործունեության հիմնական ուղղությունները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից արվեցին նաև մի շարք առաջարկներ՝ փոխհամագործակցությունը խորացնելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
ԻԻՀ պատվիրակության անդամների կողմից ներկայացվեցին ԻԻՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանումների աշխատանքները, կառուցվածքը, ինչպես և եղան առաջարկներ հետագա փոխհամագործակցությունը խորացնելու համար: