Իրավախախտում կատարած վարորդը փորձել էր կաշառել պարեկներին
03.11.2023 11:25
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 2-ին Տիգրան Պետրոսյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: 53-ամյա վարորդը փորձել է պարեկներին փող տալ:
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Կատարվում է նախաքննություն: