Իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մաշտոցի և Կոտայքի բաժինների ու Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի 7 շենքի բնակարաններից մեկում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 2018թ. օգոստոսի 31-ից ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 3.1 կետի և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 1993 թ. ծնված Հարություն Ս.-ն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: