ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

Հուլիսի 31-ին,  ոստիկանության Մուշի բաժնում  օպերատիվ տվյալներ են  ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի 5-րդ հանրակացարանի բնակչուհի 1982 թ. ծնված  Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ  ալկոհոլային  խմիչքներ: 
Փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը, ժամը 23.55-ին,  ոստիկանության ծառայողները եղել են նշված հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի և 72 շիշ 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի ըմպելիքներ:
Պարզվել է, որ կոնյակների ակցիզային դրոշմանիշերը կեղծ են, իսկ զովացուցիչ ըմպելիքների պիտակների վրա բացակայում են  արտադրանքի հոլոգրաֆիկ ակցիզները:
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 1972 թ. ծնված Անահիտ Կ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իր բնակարանում, ոստիկանության ծառայողներին է  ներկայացրել 72 շիշ 1 լ տարողության առանց ակցիզային դրոշմանիշի, պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի զովացուցիչ ըմպելիքներ: 
Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վաճառելու նպատակով իրեն է տվել ոմն Արա:
Հայտնաբերված խմիչքները վերցվել են: 
Նշանակվել է փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: