Վորոնեժի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին
12.03.2015 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 11-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վահան Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահ մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /ապօրինի թմրանյութ պահելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: