Իրողությունը պարզեցին ոստիկանները
Ապրիլի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի և ուսի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Սուրեն Ն.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արզական գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արզական գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Արամայիս Թ.-ն, 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ն և 1995 թ. ծնված Հովհաննես Թ.-ն ծեծի են ենթարկել Սուրեն Ն.-ին և պատճառել վնասվածքներ:
Սուրեն Ն.-ի հայրը հայտնել է, որ որդին իրողությունը ճիշտ չի ներկայացրեկ, քանի որ չի ցանկացել խնդիրներ ունենալ համագյուղացիների հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: