Ի լրումն
27.03.2013 16:16
Մարմնական վնասվածք
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք. «Մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն և 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:»
Մարտի 27-ին Զարզանդ Ն.-ն և Դավիթ Բ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց են թողնվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակյի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաև Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հետաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: