ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի լրումն Աշտարակում հնչած կրակոցների դեպքի

Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 15-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր 1964 թ. ծնված Արսեն Խ.-ին պատկանող «Մերսեդես-Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան՝ առջևի դռան վերևի ձախ անկյունում հրազենային վնասվածքի հետքերով, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էին արճիճանման զանգվածներ:
Հունիսի 16-ին իր տնից Արսեն Խ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: