Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Լանջաղբյուր գյուղում
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին է տարվել 34-ամյա Գոռ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (Ավազակության հանցակցությունը) 3-րդ մասի մեղադրանքով պատժի չկրած մասը կրելու համար:
 Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					