Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
14.05.2014 12:38
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: