Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
05.06.2019 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 4-ին, ժամը 09.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 53-ամյա Արամայիս Վ.-ն, որը 2019թ. հունվարի 9-ից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԼՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ի մասի (ծեծկռտուքի մասնակցելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: