Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով
12.01.2017 15:33
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 11-ին, ժամը 17.50-ին, հաշվառման նպատակով Մեղրիի անձնագրային խումբ էր դիմել 1965 թ. ծնված Հարություն Ա.-ն: Այնտեղ պարզվել է, որ նա հետախուզվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից:
Ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հարություն Ա.-ն հետախուզվում էր Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով` ավազակային հարձակում կատարելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: