Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր հեղինակային իրավունքի մասին օրենքը խախտելու համար
18.05.2018 11:09
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 17-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բաժին է հրավիրվել 1983 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 31-ից Լեհաստանի Հանրապետության կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ԼՀ հեղինակային իրավունքի մասին օրենքը խախտելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: