Հետախուզվում էր Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 21-ին, ժամը 11.25-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Սմբատ Հ.-ն, որը Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից Լեհաստանում ազգային մակարդակով հետախուզվում էր թմրանյութերի մասին օրենքը խախտելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: