Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
24.07.2018 10:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն, որը 2015թ. հունիսի 1-ից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: