Հետախուզվում էր Լեհաստանի իրավապահների կողմից
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, ապրիլի 26-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում հայտնաբերել և Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Սամվել Ս.-ին, որը 2019 թ.-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային ծրագրերի և երաժշտական կրիչների ապօրինի վաճառքի մեղադրանքով:
Սամվել Ս.-ից վերցվել է բացատրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
