Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող՝ «Զվարթնոց» օդանավակայանում
Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Արսեն Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 25-ից Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Լեհաստանի քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասի /մտավոր սեփականության իրավունքի խախտում/ հատկանիշներով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
