ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆ» (տեսանյութ)
International Media Holding-ի կազմակերպած հարցման արդյունքներով՝ 2015 թվականին «Լավագույն իրավապահ մարմին» է ճանաչվել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Հունվարի 29-ին տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողությունը:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության աշխատանքի հանրային գնահատման համար՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները դրական են գնահատում և մեր համաքաղաքացիները և միջազգային հեղինակավոր կազմակերպությունները. պատահական չէ, որ անցյալ տարվա արդյունքներով՝ Հայաստանը տեղ է գտել աշխարհի ապահով երկրների առաջին տասնյակում: Բարձր գնահատականը նաև պարտավորեցնում է վերացնել ոստիկանության աշխատանքում դեռևս առկա թերացումներն ու բացթողումները, ինչին ուղղված է կառույցի գործունեությունը: