ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայր և որդի «միլիոնանոց» գողություն են հեղինակել

14.04.2015 11:59 Գողություն

Ապրիլի 13-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 1951 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և նրա որդին` 1978 թ. ծնված Նշան Կ.-ն, 2013 թ. ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ, դուռը կոտրելով, Արզնի գյուղի մի ամառանոցի նկուղից գողացել են տարբեր տեսակի շինարարական ապրանքներ` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:
Խաչիկ և Նշած Կ.-երը բերման են ենթարկվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: