ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լիցքավորված հրացան՝ «Տոյոտայում»

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր էին ստացվել, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի Գ. Լուսավորչի փողոցից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 1982 թ. ծնված Կարեն Պ-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան: Զննությամբ ավտոմեքենայի առջևի նստելատեղից հայտնաբերվել է «FABARAM» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան` լիցքավորված 1 փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: