Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները` հանցավորության դեմ միասնական պայքարում
Ոստիկանության Կումայրիի և ԼՂՀ ոստիկանության Ասկերանի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Նարինե Մ.-ն, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: