Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Բաղրամյան պողոտայում
20.06.2015 09:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արամ Ն.-ին, ով հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: