Լոռու ոստիկանները ապօրինի ինքնաձիգ ու մարիխուանա են առգրավել
Փետրվարի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողները քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարելու նպատակով այցելել են Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը։ 34-ամյա տանտերը նախքան խուզարկությունը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտով։ Խուզարկությամբ ավտոտնակում հայտնաբերվել է նույն տրամաչափի փամփուշտ։ Բացի այդ, ավտոտնակի պահարանի վրայից հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված մարիխուանայի նմանվող զանգված՝ 14 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ այն թմրամիջոց է: Զենք-զինամթերքի կապակցությամբ էլ ասել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: