ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լատվիայի ոստիկանության կողմից հետախուզվողին Հայաստանի ոստիկանները հայտնաբերեցին Բագրատաշենում

Մարտի 11-ին, ժամը 19.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, ով 2015 թ. հունիսի 15-ից Լատվիայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /ապօրինի յուրացում/ 3-րդ մասի և 275 հոդվածի /փաստաթղթերի կեղծում/ 2-րդ մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: