Վարորդը շտապօգնության ավտոմեքենայի սրահում մահացել է
22.08.2017 16:31
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 21-ին, ժամը 17.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը՝ 1970 թ. ծնված Խաչիկ Ալիզյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի սրահում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: