Անձնագրային բաժանմունքում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Մայիսի 6-ին ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքից Մալաթիայի բաժնում գրություն է ստացվել, որ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ իրենց է դիմել 1976 թ. ծնված Մարատ Ումրեյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Ումրեյանը Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ակտի 116 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար ազգային մակարդակով գտնվում է հետախուզման մեջ: Վերջինս անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: