ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 15-ին, ժամը 14-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 15-ին, ժամը 13-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` որպես պատժի կրումից խուսափող:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: