Երկուսը՝ ծեծի մեղադրանքով
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին, ժամը 14.30-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող սուրճի գործարանի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վռամ Խ.-ին, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 20-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: