Սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ՝ Ռուսաստանում
20.03.2017 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը 2017թ. փետրվարի 8-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 134-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: