Կողոպուտի փորձ կատարեց, պատժի կրումից խուսափեց, բայց ի վերջո՝ հայտնվեց ոստիկանությունում
27.04.2017 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 26-ին, ժամը 20.20-ին, բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձ) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: