Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում
28.07.2017 14:52
ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Մանյա Մելքոնյանին, ով մինչև շտապօգնության ժամանելը, մահացել է:
Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: