1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խաբեությամբ գումարներ են կորզել

10.10.2012 11:19 Խարդախություն

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Հռիփսիմե Ե.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարին իր ընկերուհու` ոմն Փեփրուհու հետ,   բնակարան ձեռք բերելու պատրվակով, 1970 թ. ծնված  Նաիրա Բ.-ի վստահությունը չարաշահելով՝  նրանից խաբեությամբ վերցրել են 70.000 դրամ:

 ***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել 1952 թ. ծնված Մանյա Մ.-ն և հաղորդում  տվել, որ իր ծանոթը՝ 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, ս/թ փետրվարին, կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել է 50.000  և 17.000 դրամ` էժան գնով սննդամթերք ձեռք բերելու համար, սակայն վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ տիրացել է   գումարներին:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ին,  Փեփրուհի Մ.-ն հրավիրվել է բաժին:
Նույն օրը, ժամը 20.00-ին, բաժին է հրավիրվել նաև 1985 թ. ծնված Սյուզետա Ղ.-ն և հաղորդում տվել, որ Փեփրուհի Մ.-ն ս/թ ապրիլին, կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով, իրենից վերցրել է 60.000 դրամ, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է գումարին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: