ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խաբեությամբ գումար հափշտակողը հայտնաբերվեց

05.05.2013 14:08 Խարդախություն
Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ անձը Օրբելի եղբայրների փողոցի թիվ 33 շենքի մոտ, իր վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ իրենից հափշտակել է 200.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 200.000 դրամը խաբեությամբ հափշտակել է 1986 թ. ծնված Հարություն Վ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: