Խաբեությամբ վերցրել էր հեռախոսը
03.04.2015 15:56
Այլ հանցագործություններ
Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սարգիս Հ.-ին և ներկայացրել 1994 թ. ծնված Կարեն Ա.-ին (Կարեն Ա.-ն Ազատության հրապարակում մոտենալով ոստիկաններին՝ մատնացույց էր արել Սարգիս Հ.-ին և հայտնել, որ նա խաբեությամբ վերցրել է իր բջջային հեռախոսը):
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: